Հասարակություն 

Հուլիսի 12-ին կազմակերպվեց Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը. Ղազախստանում ՀՀ դեսպանություն

analitik.am

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 12-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան  DV 5077 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 24 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 9 ՂՀ, 1 ՌԴ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Նշյալ 34 քաղաքացիների թվում չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 1 զորակոչիկ։
Այդպիսով, ընդհանուր առմամբ, չարտերային չվերթներով ՀՀ վերադարձավ 5 զորակոչիկ:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Նույն շարքից