Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում ծննդյան արարողությունն ավարտվել է դանակահարությամբ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամը 23:50-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տղայի կյանքը, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Բարխոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Վան» ռեստորանային համալիրից:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են վիճաբանության մասնակիցների ամբողջական ցանկը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դանակահարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ տվյալներով պարզվում է այն հանգամանքը, թե արդյոք վիճաբանությանը մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ ծառայողներ, քանի որ՝ ըստ ականատեսների, այնտեղ եղել են ՊՆ ծառայողներ:

Իսկ «Վան» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:

Նույն շարքից