Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

ՄԱԿ-ը նախազգուշացրել է Եմենում սովի տարածման վտանգի կապակցությամբ

analitik.am

Շաբաթ օրը ՄԱԿ-ը նախազգուշացրել է Եմենում սովի տարածման վտանգի կապակցությամբ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ սովը  սպառնում է մոտ 20 միլիոն եմենացիների կյանքին, եթե շուտով մարդասիրական օգնությունը չհասնի այդ երկրի ժողովրդին:

ՄԱԿ-ը կոչ է արել առաջիկա շաբաթներին միջազգային և մարդասիրական օգնություն ցուցաբերել Եմենի ժողովրդին՝ նախազգուշացնելով սովի վտանգի մասին:

Եմենի «Անսարալլահ» շարժումը նախկինում հայտարարել էր, որ Եմենը կկանգնի մոտալուտ աղետի առջև, եթե սաուդյան ագրեսոր կոալիցիան Ալ-Հուդայդայի մոտ շարունակի գրավել նավթ և  սնունդ տեղափոխող նավերը:

Սաուդյան կոալիցիան ցանկանում է  Եմենում սովի ճգնաժամ առաջացնել և ճնշում գործադրել այս երկրի ժողովրդի վրա՝ իր  նպատակներին հասնելու համար: Եմենի ժողովուրդն ունի սննդի և վառելիքի կարիք:

Նույն շարքից