Հասարակություն 

Ադրբեջանական հարձակման արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասավ 3-ի /լուսանկարներ/

analitik.am

Ադրբջանի ՊՆ-ն հրապարակել է այսօր սպանված զինծառայողների անուններն ու լուսանկարները:

Ավել վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր.

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

 

Նույն շարքից