Հասարակություն Պատահարներ Ռազմական 

Ադրբեջանական կորուստների մասին գրելիս պետք է օգտագործել «սպանված» բառը․ իրանագետ

analitik.am

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աչքովս ընկավ, որ հայկական որոշ լրատվականներ ադրբեջանական կողմի կորուստների մասին գրելիս օգտագործում են «զոհ» բառը և տեղադրում դատարկ զինվորական սաղավարտներ՝ ներքև խոնարհված ավտոմատներով և այլ նկարներ։

Կարծում են ադրբեջանական կորուստների մասին գրելիս պետք է օգտագործել «սպանված» բառը, իսկ նկարներն էլ պետք է լինեն թշնամու բանակը հնարավորինս խայտառակող և բարոյալքող բնույթի։

Քարոզչական պատերազմը նույնպես չափազանց կարևոր է, իսկ սրանք այդ պատերազմի բացկացուցիչ մասերն են։

Հ.Գ. Եթդ հիշողությունս չի դավաճանում, այս մասին մի քանի տարի առաջ մեր Օսթադը՝ Vardan Voskanyan ը, գրել էր, պարզապես չկարողացա գտնել»։

Նույն շարքից