Հայաստան Պատահարներ Ռազմական Քաղաքականություն 

Ադրբեջանը բարդ գործընթաց է սկսել, որի տակից պետք է կարողանա դուրս գա․ փորձագետ

analitik.am

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Ինչպես որ սպասելի էր, պաշտոնական Բաքուն այսօրվա սադրանքը վերագրում է Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, ըստ որի Հայկական կողմը ցանկացել է գրավել ադրբեջանական դիրքեր։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ խոսվում է, նաև այն մասին, որ իբրև թե Հայաստանը փորձում է հակամարտության մեջ ներգրավել երրորդ երկրի։
Թե ինչ երկրի նկատի ունեն, չեն մանրամասնում։ Իմ կարծիքով նկատի ունեն ՌԴ-ին։ Նրաքն փորձում են իրենց նախահարձակ լինելը բարդել հայկական կողմի վրա, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրները չանցնեն պայմանագրով իրենց պարտականությունների կատարման։ Իսկ պայմանագիրն իրենից ենթադրում է նաև ռազմական աջակցություն ՀԱՊԿ անդամ այն երկրին, որի վրա հարձակվել է որևէ այլ պետություն։
Ադրբեջանը բարդ գործընթաց է սկսել, որի տակից պետք է կարողանա դուրս գա»։

Նույն շարքից