Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին տեղի ունեցած զարգացումների մասին /տեսանյութ/

Ներկայացնում ենք Տավուշի ուղղությամբ երեկ կեսօրից սկսված իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի վերջին գրառումը.

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:

Նշենք, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լռեց: Միայն մոտ 8 ժամ առաջ նա արել է իր միակ գրառումը մասնավորապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Փաշինյանը կիսվել է կրտսեր դստեր պարի տեսանյութով, որը հրապարակել է Աննա Հակոբյանը:

«Եւ մեր անունն է՝ հայկական բանակ»,-գրել է նա:

  •  
  •  
  •  
  • 76
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    78
    Shares

Նույն շարքից