Հասարակություն 

Աղանդավորությունը ազգային անվտանգության անմիջական խնդիրն է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 400 հոգևորականներով ի զորու չէ լուծել այս խնդիրը. Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Մի՛ սպանիր» պատվիրանը անվտանգության փորձաքար

2020թ․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության տեքստը կարդալիս որևէ անդրադարձ չտեսա հոգևոր անվտանգությանը։ Հայաստանում գործում են տասնյակների հասնող կրոնական ուղղություններ՝ աղանդներ, տասնյակ հազարների հասնող հետևորդներով։ Կրոնական մի քանի ուղղություններ հաստատապես, օրինակ՝ եհովայի վկաներ, մորմոններ, ընդգծված համոզմունք ունեն՝ զենք չվերցնելու, խաղաղ թե ռազմական պայմաններում։

Հաճույքով սպառում են այն խաղաղությունը, որի երաշխավորը ՀՀ Զինված ուժերն են՝ իր զինված և հայրենիքը զենքով պաշտպանելու պատրաստ զինվորականությամբ և պահեստազորային զինապարտ հայրենակիցներով, որոնց բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Դեռ ավելին՝ կրոնական համոզմունքով զենքից և հայրենիքի պաշտպանությունից խուսափողները փորձում են ամենօրյա ռիթմով, հոգեորսությամբ համալրել իրենց զենք վերցնել չցանկացողների շարքերը։

Աղանդավորությունը ազգային անվտանգության անմիջական խնդիրն է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 400 հոգևորականներով ի զորու չէ լուծել այս խնդիրը, ընդամենը կարող է իր ներդրումը բերել, այն էլ՝ եթե առկա է աշխարհիկ իշխանությունների գործնական ցանկությունը։

Ռուբեն վարդապետ Զարգարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից