Հասարակություն 

Արման Աբովյանի կորոնավիրուսային երրորդ թեստի պատասխանը հայտնի է

Հարգելի ընկերներ և բարեկամներ ջան, ստացել եմ իմ վերջին (երրորդ) COVID 19 թեստի պատասխանը։

Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն՝ բացասական է։

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին զանգում և գրում էին ինձ, ձեր խոսքերն ու նամակները ինձ շա՜տ շա՜տ շա՜տ օգնեցին։

Եվ իհարկե առանձնահատուկ շնորհակալություն մեր բժիշկներին, մասնավորապես, Քանաքեռ֊Զեյթուն պոլիկլինիկայի բժիշկ՝ տիկին Մինասյանին, Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ՝ Միհրան Մարտիրոսյանին, որ այս օրերի ընթացքում ինձ հետ հավասար պայքարեցին վիրուսի դեմ։

Կրկին անգամ բոլորին խորին շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար իսկ բոլոր հիվանդներին անպայման շուտափույթ ապաքինում և վերադարձ դեպի բնականոն կյանք։

Առողջ եղեք ժողովուրդ ջան։

Ամեն ինչ լավ է լինելու...

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից