Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանից փախուստի դիմած համաճարակաբանը բացահայտել է կորոնավիրուսի մասին ողջ ճշմարտությունը

 

Հոնկոնգից համաճարակաբան, բժիշկ Լի-Մեն Յանը, ով փախուստի է դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, «Fox News»-ի հետ զրույցում պատմել է Չինաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի մասին ճշմարտությունը թաքցնելու մասին:

Կնոջ կարծիքով, Չինաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի մասին իմացել են դեռ նախքան այդ մասին հայտարարելը: Նա նաև բացատրել է, որ իր ղեկավարները, ովքեր հայտնի են որպես այս ոլորտի առաջատար փորձագետներ, անտեսել են համաճարակի սկզբում այն հետազոտությունները, որոնք, նրա կարծիքով, կարող էին բազմաթիվ կյանքեր փրկել:

Համաճարակաբանը հայտարարել է, որ իր ընկերներից մեկը, ով աշխատել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում որպես գիտնական, շատ ավելի շուտ է իմացել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման մասին, մինչ Չինաստանի կամ ԱՀԿ-ի այդպիսի տարածումը հնարավոր լինելու մասին հայտարարությունները: Կինը ղեկավարության հետ խոսել է իր որոշ բացահայտումների մասին, սակայն, «նրանք անտեսել են»:

Կնոջ խոսքերով, բժիշկներն ու հետազոտողները, ովքեր նախկինում բացահայտորեն խոսել են վիրուսի մասին, հանկարծ լռեցին․ «Բժիշկներն ասացին՝ մենք չենք կարող այդ մասին խոսել, բայց պետք է դիմակ կրենք»,-ասել է նա:

Բացի այդ, Հոնկոնգի համալսարանը, որտեղ աշխատել է համաճարակաբանը, հեռացրել է նախկին աշխատողի էջը պաշտոնական կայքէջից: Չինաստանի դեսպանատունը պնդել է, որ «նրանք երբեք չեն լսել այդ մարդու մասին» և մերժել նրա կողմից հրապարակված բոլոր տվյալները:

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից