Հասարակություն Տեսանյութեր 

Հնարավո՞ր է, որ մեքենայի հետ կապված է, ուզեցել են մեքենան վերադարձնել. Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանցի զինծառայողների գործողությունների մասին

 

Այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց սահմանին տիրող իրավիճակի ու տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ խոսելով հայտնի ՈւԱԶ-ի մասին ու տեղեկացնելով, որ հայկական կողմը վերահսկում է օպերատիվ իրավիճակը:

«Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է ադրբեջանցի զինվորները մոլորվել են, հետո մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են հեռացել: Հնարավո՞ր է, որ մեքենայի հետ կապված է, ուզեցել են մեքենան վերադարձնել, դրա համար են գործողությունները սկսել»,-հարցրեց Փաշինյանը՝ դիմելով Տոնոյանին:

«Պարոն վարչապետ, եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի թե ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտմեքենան վերադարձնեին: Սակայն անմիջապես հրետակոծություն է սկսվել»,-պատասխանեց նախարարը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից