Իրավական 

Մալյանի ակցիայի ժամանակ բերման է եթարկվել 32 անձ

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաև Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, և տեղում գտնվող այլ քաղաքացիների։

Analitik.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բերման է ենթարկվել 32 անձ: Նրանք նշեցին, որ բերման ենթարկվածները գտնվում են Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժիններում, 3 ժամվա ընթացքում կկազմվեն համապատասխան արձանագրությունները, որից հետո ազատ կարձակվեն:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչ հիմքով են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել, ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից