Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Իմ ձեռքից խլել են հեռախոսը, անջատել, զանգեր են ստացել, հրահանգներ, թե ինչ պետք է անեն․ Անի Հովհաննիսյանն իրենց բերման ենթարկելու մասին

 

Analitik.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը, ով Խոր Վիրապից բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ չնայած այն բանին, որ տեղյակ էր պահել լրատվամիջոցի գլխավոր խմբագիր լինելու մասին, քիչ առաջ ազատ արձակվեց:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Վեդիի ոստիկանության բաժանմունքում իրենց նախ չեն ասել, թե որ բաժնում են. «Բոլորը տեսան, թե ինչպես ինձ բերման ենթարկեցին, չնայած ես ասացի, որ նաև լրատվամիջոցի գլխավոր խմբագիր եմ:

Այստեղ արձանագրություն են կազմել, որ ինձ բերման են ենթարկել իմ ինքնությունը պարզելու համար: Այնինչ ես մեքենայի մեջ ասում էի, որ հանդիասնում եմ ԶԼՄ-ի գլխավոր խմբագիր:

Ես պահանջում էի ասել, թե ինչու են ինձ բերման ենթարկում, սակայն չասացին: Իսկ արդեն բաժնում արձանագրություն կազմեցին, որ պարզել են՝ Անի Հովհաննիսյանը հանդիսանում է Analitik.am կայքի գլխավոր խմբագիր և բաց թողեցին»:

Հովհաննիսյանն ասաց, որ իր ձեռքից խլել են հեռախոսը, անջատել, զանգեր են ստացել, հրահանգներ, թե ինչ պետք է անեն. «Մենք փաստաբանի հետ կզբաղվենք այս ամեն ինչով»:

Նա ասաց, որ գնում է Արտաշատի բաժին, որտեղ գտնվում է Նարեկ Մալյանն ու մյուս վետոյականները:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից