Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

 

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական շտաբ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից