Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նիստում «բլթցրեց». Արմեն Աշոտյանը՝ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ Փաշինյանի հարցի մասին

 

Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կարդացած տեքստն այլ էր, հետո ասածն այլ է: Երևի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն նստել գրել էին տեքստը, որպեսզի հանկարծ մի բան «չբլթցնի»: Նորմալ կարդաց, բայց, երբ հերթը հասավ ազատ խոսքին, իր սեփական մտքերը շարադրելուն, «բլթցրեց»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին հարցրել էր՝ հնարավոր է արդյո՞ք, որ ադրբեջանցիները մոլորվել են, հետո ցանկացել են վերադարձնել ՈՒԱԶ ավտոմեքենան, ինչի համար էլ սկսել են ագրեսիվ գործողությունները:

«Զավեշտ է, երկրի պոտենցիալ գլխավոր գերագույն հրամանատարն է, եթե Աստված չտա պատերազմ լինի: Ասում է, որ իր մոտ նման տպավորություն է ստեղծվել:

Տղա ջան, դու քո կարդացած տեքստը չես հասկացե՞լ, հասկացա՝ դու չես գրել, գրել տվել են ձեռքդ, որ հանկարծ աշխարհի դեմը խայտառակ չլինես ու մեզ խայտառակ չանես: Չես հասկանո՞ւմ, թե ինչ ես կարդացել, որ մի հատ էլ նման հիմար տպավորություն ունես:

Ես էլ տպավորություն ունեմ, որ նա ինչ-որ արդարացման հիմքեր է… Տպավորություն ես կարող եմ ստանալ, որ չես տիրապետում հետախուզությանը:

Շարքային քաղաքացին կարող է ունենալ տպավորություն, բայց դու վարչապետ ես, դու գենշտաբ ունես, զեկուցող ունես, ինչ իրավունքով ես տպավորություններից խոսում»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից