Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը. Նարեկ Մալյան

 

Ինձ բերման են ենթարկել ապօրինի, իմ մեքենայի մեջից, որտեղ եղել եմ մենակ, կադրերը կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը. «Ինձ բերման ենթարկելու որևէ օրինական հիմք գոյություն չունի: Ես գտնվել եմ իմ մեքենայի մեջ, մենակ: Ոստիկանները չորս կողմից շրջապատել են ինձ ու ինչ-որ պարետի որոշմամբ»:

«Սա տեղավորվում է «եղիր հեզ, բանող եզ» կարգախոսի շրջանակներում, որը չի անցնելու: Եթե կարող են ինչ-որ մարդկանց էշի տեղ դնել, ինձ հետ չի անցնելու: Թեկուզ մենակ ես իմ կարծիքը, տեսակետն արտահայտելու եմ:

Աշխարհում չկա որևէ ապօրինի հրաման, որով ինձ կկարողանան լռեցնել»,-ասաց նա:

Մալյանը նշեց, որ իր մեքենայի վրայից ոստիկանները գողացել են Սորոսին վերաբերող պլակատները, քանի դեռ չեն վերադարձրել ու չեն կպցրել ինչպես կար, ինքը չի հեռանալու:

Հարցին՝ արդյո՞ք իր համար սպասելի էր, որ բերման կենթարկեն իրեն, Մալյանն ասաց. «Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը:

Այս աստիճանի ապօրինություններն արդեն խնդալու են:

Աշխարհում որևէ օրենք չկա, որը կարգելի միայնակ ակցիա անել: Ուժեղ, տակը չլցրած իշխանությունը կգնա՞ ապօրինությունների: Ինչքան են լցրել տակները, որ Սորսի նկարները պոկում են:

Ինձ միայն հաճելի էր այն պահը, որ ոստիկանությունն, ըստ էության, միացավ մեր ակցիային: Եթե նկատեցիք, իմ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կանգնեցին Ջորջ Սորոսի նկարի վրա»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից