Հասարակություն Տեսանյութեր 

Մալյանը պատրաստվում է ամեն դեպքում անել ավտոերթը. իր ավտոմեքենայով հասնելու է Երևան

 

Ես հենց հիմա այստեղից պոկվելու եմ, գնալու եմ մտնեմ Երևան իմ երթն անեմ, ով է ասել, որ չի ստացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ով Խոր Վիրապից բերման էր ենթարկվել իր միայնակ ակցիան դեռ չսկսած:

«Վախկոտներին է թվում, որ չի ստացվել: Մեծ-մեծ խոսում են, թե միտինգ կանեն: Դուք միտինգ անո՞ղ եք: Դուք ընդհանրապես 100 հոգի մարդ ունե՞ք ձեր կարծիքը կիսող»,-ասաց նա:

«Եթե ժողովուրդը ողջունում է հպարտ իշխանություններին, նրանց կողքն է, ինչո՞ւ են միայնակ մարդուն, ով պահպանում է բոլոր կանոնները, բերման ենթարկում: Եթե դուխով եք, ինչո՞ւ եք նման բան անում: Եթե դուխով եք, իրականում պետք է ցույց տաք դա»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից