Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեր երկիրը զավթված է արտասահմանյան գործակալական ցանցի կողմից. Նարեկ Մալյան

 

Իշխանությունների հայտարարած արտակարգ դրությունից մնացել է միայն հավաքների ազատության մասով սահմանափակումը. Մարդկանց դիամդրությունն իջեցրել են ու ինչ ուզում անցկացնում են՝ Լանզարոտի կոնվենցիա, երեխաներին սեռական դաստիարակության դասընթացներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Մեր երկիրը զավթված է արտասահմանյան գործակալական ցանից կողմից: Ցավում եմ, որ մեր ոստիկանությունը կատարում է այդ ցանցի հրահանգները: Այդ մարդիկ էլ չեն ուզում, բայց նրանց ստիպում են: Սակայն դա չի արդարացնում ապօրինությունները»,-ասաց նա:

Խոսելով իր ավտոերթի նպատակների մասին՝ «ՎԵՏՕ»-ի ղեկավարն ասաց, որ պետք է Խոր Վիրապից հասներ Երևան՝ ցույց տալով, որ համաձայն չէ հավաքների ազատության սահմանափակման երկարաձգման հետ. «Ես, իմ ընկերներն ասելիք ունենք: Ստիպում են լռել»:

Նր խոսքերով, եթե մարդիկ լռեն, իշխանությունները հավերժ կշարունակեն իրենց քայլերը, սակայն ինքը տեսնում է, որ մարդիկ այլևս չեն լռելու:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից