Քաղաքականություն 

Որևէ պլանավորված պարսավելի բան այդ ակցիայի մեջ չկար․ Արմեն Աշոտյանը՝ «ՎԵՏՕ»-ի այսօրվա ակցիայի մասին

 

Այսօրվա իշխանությունն իր անբարոյականության մեջ այս անգամ ևս ինքն իրեն գերազանցեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը։

«Զարմանալու ոչինչ չկա։ Ես ակամայից հիշեցի 90-ականները: 90-ականների սկզբին, այդ ժամանակվա իշխանությունն օգտվելով նաև ռազմաճակատային իրավիճակից ներքաղաքական զարգացումների համար դիմում էր ճնշումներին:

Աշոտյանի խոսքերով, այս իշխանությունն ավելի շատ պատրաստ է սևեռվել երկրի ներսում ընդդիմությանը ճնշելու, քաղաքական դժգոհությունների ալիքը չեզոքացնելու վրա, քան զբաղվել իրականում ազգի համերաշխության և միասնականության կերտմամբ։

Խոսելով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիայի մասին, որը տեղի չունեցավ, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, Աշոտյանը նշել է, որ տեղյակ է եղել ակցիայի մասին․ «Մեր մի շարք երիտասարդներ միանալու էին։ Որևէ պլանավորված պարսավելի բան այդ ակցիայի մեջ չկար, որևէ վտանգավոր բան չկար, սոցիալական հեռավորությունը պահվելու էր, մարդիկ մեքենաներով իրենց դժգոհությունն էին հայտնելու երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ և հատկապես, արտակարգ իրավիճակի երկարացման:

Այն, ինչ այսօր կատարվեց այստեղ, ապացույց է, որ այս իշխանությունների համար համաճարակն ընդամենը պատրվակ է ճնշելու, խեղդելու սոցիալական ու քաղաքական ու նաև քաղաքակրթական դժգոհությունը, որն ունի հայ ժողովուրդն այսօրվա անհայրենիք իշխանությունից կառչած և անբարո մարդկանցից»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից