Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ուզում է դիկտատուրա հաստատել, որը նրան չի հաջողվելու. Անի Հովհաննիսյան

 

Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բռնություն գործադրելով ապօրինաբար բերման են ենթարկում, հեռախոսս ձեռքիցս խլում, չեն ասում, թե ուր են տանում և ինչի համար, որ պարզեն, որ ես ես եմ...

Այն, ինչ կատարվեց այսօր Խոր Վիրապ վանական համալիրի մոտ, երբ ապօրինաբար բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին, ինձ, Աննա Հակոբյանին, Ստելլա Լալային և բազմաթիվ այլ մարդկանց անընդունելի է և մարդու իրավունքների, ազատ խոսքի իրավունքի կոպտագույն ոտնահարում , ինչպես նաև ԶԼՄ-ի գործուեության խոչընդոտում:

Նիկոլ Փաշինյանն ուզում է դիկտատուրա հաստատել, որը նրան չի հաջողվելու, անհնար է լռեցնել մարդուն, ով պայքարում է հանուն Հայաստանի, հանուն պետականության և մեր ազգի ապագայի՝ առանց պղծությունների և Սորոսի գործակալական ցանցի:

Հ.Գ. Կցում եմ այս խայտառակ արձանագրությունը, որին դեռ փաստաբանի հետ միասին կանդրադառնանք»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից