Հասարակություն 

Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Ուշադրություն.

Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը պարեկապահակային կետեր է սահմանել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի տարածքում և զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ այդ սահմաններից:

Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր իրենց բնակիչներն ուղղակիորեն դարձրել է պատանդ, հույս ունենալով, որ իրենց խաղաղ բնակիչները հնարավոր է հայտնվեն հայկական կողմի պատասխան կրակի ներքո: Սա հետագայում թույլ կտա ադրբեջանական ղեկավարությանը՝ խեղաթյուրել իրականությունը և մեղադրել հայկական կողմին իրենց խաղաղ բնակչության վրա հրաձգության մեջ:

Այս ամենը խոսում է ադրբեջանի ղեկավարության վարքագծի մասին, որ նույնիսկ իրենց խաղաղ բնակչության, երեխաների և կանանց կյանքի գնով փորձում են հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու, որ հայկական կողմը խախտում է հրադադարը»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից