Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր լուրջ անհանգստությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման մասով: Ստացվող տեղեկությունների համաձայն, մարտական գործողությունները շարունակվում են, կիրառվում է հրետանի, կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մտերիմներին»,-նշում են Մոսկվայից:

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը. «Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը:

Իր կողմից ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից