Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Տիգրան Ավինյանը՝ ավելի խիստ սահմանափակումների և թռիչքների վերսկսման մասին

 

Էական խստացումների նախապայման կարող է հանդիսանալ վարակի տարածման այնպիսի արագությունը, որը մտահոգություն կառաջացնի առողջապահական համակարգի կարողությունների տեսանկյունից։ Այսինքն՝ այն պահին, երբ մենք գնահատենք, որ առողջապահական համակարգը պոտենցիալ մեծ խնդիրների առաջ է կանգնելու, այդ պարագայում մենք միանշանակ կգնանք ավելի խիստ միջոցների և ավելի խիստ սահմանափակումների։ Այս մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինայնը։

Ինչ վերաբերում է թռիչքներին և առհասարակ արդյո՞ք աշխատանք տարվում է, որպեսզի այսօր կամ վաղը մեր երկիրը նույնպես ներառվի այն երկրների ցանկում, որոնք ազատ մուտք կունենան եվրոպական երկրներ, Ավինյանը նշեց, որ այս պահի դրությամբ այդ աշխատանքը տարվում է երկրի ներսում․ «Այնուամենայնիվ, ես չէի կապի այդ աշխատանքները որևէ կերպ որևէ երկիր մեկնելու թույլտվություն ունենալու հետ։

Մեր քաղաքացիների վերադարձն ընդհանուր առումով պետք է հնարավորինս ավելի մեծ քանակներով ապահովենք։ Իրավիճակն աշխարհում այնքան արագ է փոփոխվում։ Այսօր գրեթե զրոյի հասած երկրները՝ օրական դեպքերով, բացվելուն հետ մեկտեղ արձանագրում են վարակի տարածման շեշտակի աճ»։

ՀՀ պարետի խոսքերով, այս պահի դրությամբ իրավիճակը երկրում գնահատում են ծանր, բայց ստաբիլ․ «Իրականում կանոնների պահպանման նմանատիպ արդյունքների արձանագրումը կարծում եմ կարելի է գնահատել որպես բավարար, չնայած, որ մենք ցանկանում ենք էլ ավելի նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը՝ առանց հավելյալ սահմանափակումների »։

Քաղաքացիների վերադարձի մասին խոսելիս Ավինյանը նշեց, որ որոշակի մեխանիզմներ կմշակվեն և հնարավորություն կտրվի թեստավորման դեպքում մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից