Կորոնավիրուս Հասարակություն 

Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 13-ը հաստատվել է կորոնավիրուսի 209 դեպք

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 209 դեպք:

Փաստացի բուժում է ստանում 122  քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 62 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 60-ը):

Առողջացած անձանց թիվը՝ 80:

Մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 413 նմուշառում, վերահսկվել է՝ 1130 մեկուսացված անձ։

Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 7:

ՀԻՇԵՑՈՒՄ

Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝

- Կրել դիմակ,

- Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,

- Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,

- Պահպանել սոցիալական հեռավորություն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից