Տեսանյութեր Քաղաքականություն 

94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու, համակերպվեք մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են. պատգամավորը՝ Ադրբեջանին

 

Քիչ առաջ ադրբեջանական ուժերը գնդակոծել են Չինարի գյուղը: Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել: Դե ինչ ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ հայկական կողմը ձեռնպահ է մնացել խաղաղ բնակչության բնակավայրերի ուղղությամբ կրակելուց, կրակն ուղղված է եղել ինժեներական կառույցների ու ռազմատեխնիկայի ուղղությամբ. «Ցավոք մենք ստիպված ենք լինելու պատասխանել՝ դա անելով շատ ցավոտ»:

Կարապետյանն ասաց, որ առաջնագծում Ադրբեջանը կիրառում է հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, իսկ քիչ առաջ նաև կրակել են Չինարի ուղղությամբ. «Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ չունենք, ունենք վնասված տանիք: Մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել»:

Պատգամավորի խոսքերով, հակամարտության լուծման միակ ճանապարգը բանակցությունների սեղանն է. «Մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, պատրաստ ենք նստել, բանակցել: Միևնույն ժամանակ մենք ասում ենք, որ պատրաստ ենք ցանկացած սցենարի:

Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը, կտրվելով իրականությունից, մնացել է իր Պաշտպանության նախարարի վերջին ելույթի տակ, ով գնահատականներ է տալիս հայոց բանակին:

Հայկական բանակն ունակ է խոցելու ադրբեջանական տարածքում ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ: ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի մտածելու Հայաստանի և Արցախի սուվերենության համար տալու հրաման ոչնչացնելու ցանկացած թիրախ:

Այս արկածախնդրությունն Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ: 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում համակերպվել մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից