Գլխավոր Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ վախենում որևէ բանից, ես պայքարում եմ մեր պետականության համար. Անի Հովհաննիսյան

 

Ես հենց նոր ճշտեցի, որ բերման են ենթարկել ոստիկանների անօրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անի Հովհաննիսյանը՝ խոսելով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ու մյուսներին արդեն երկրորդ անգամ բերման ենթարկելու մասին:

«Ոստիկաններն ասացին, որ պետք է կանգնենք, մեքենաները կանգնեցին ու բոլորին ասֆալտին ծեփելով, կոշտ ձևով բերման ենթարկեցին: Ես սա համարում եմ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, քաղաքական ճնշում: Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ամեն ինչի»,-ասաց նա:

Հովհաննիսյանը հայտնեց, որ բերման է ենթարկվել մոտ 15 մարդ. «Ես չեմ վախենում որևէ բանից, թող բերման ենթարկեն նաև ինձ, ես խնդիր չունեմ, ես պայքարում եմ մեր պետականության համար»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից