Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանական զորքերն են, նա չունի հենարան, աջակից հանրության շրջանում. Նարեկ Մալյան

 

Ճիշտն ասած երկրորդ անգամ բերման ենթարկելը շատ անհասկանալի էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության Մասիսի բաժնից դուրս եկած «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Մալյանի խոսքերով, ոստիկաններն իր ավտոմեքենան կանգնեցրել են, ասել են, որ քշի գնա Երևան, ինչն էլ ինքն արել է. «Հետո որոշեցին բերման ենթարկել: Այստեղ նույնիսկ պատճառ չկար, ուղղակի երթը կասեցնելու խնդիր կա դեպի Ազգային ժողով, որտեղ քննարկվում էր ապօրինի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու հարցը:

Ես ցույց տվեցի, որ իշխանությունը բացարձակ հանրային աջակցություն չունի: Նրանք այնքան շատ են վախեցած, որ վախեցած են նույնիսկ մեկ մարդուց, ով իր մեքենայով գալիս է Երևան: Նա վտանգ է ներկայացնում, քանի որ արդեն Երևանում կարող է համախմբվել հանրության գիտակից մասը»:

Մալյանը նշեց, որ գիտեր վերոնշյալը. «Ես ցանկացա, որպեսզի բոլորը տեսնեն՝ իշխանությունը սարսափած է: 85 տոկոսը, հանրային աջակցությունը, կեղծ էջերով հազարավոր լայքերը սուտ են, չկա նման բան:

Հարգելի հանրություն, ՀՀ-ում իշխանությունը, պետությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, որը չունի հանրային աջակցություն: Այն օրակարգ է բերում հակապետական օրենքներ, որոշումներ՝ օգտվելով արտակարգ դրության շրջանակներում հանրային կարծիքի ճնշումից:

Մեր իշխանությունը ստրուկի նման դակում է օտարերկրյա գործակալական ցանցի բոլոր որոշումները: Ես ուզում էի, որ հանրությունը տեսնի՝ Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանական զորքերն են, նա չունի հենարան, աջակից հանրության շրջանում: Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով մերկ է: Մնացել են միայն փաբերում նիսյա խմողների բարեկամ հարազատները, ովքեր պաշտոններ են ստացել ու պարգևավճարներ են գռփում ու թալանում հանրության հաշվին:

Այն նույն զորքերը, ովքեր այսօր ինձ, աղջիկներին քաշքշելով բերման ենթարկեցին, Նիկոլ Փաշինյանն իր իշխանության գալուց ամիսներ անց ասում էր, որ պետք է վերացնել:

Նրա խոսքերով, ոստիկանական զորքերը պետք չէին, քանի որ հանրության աջակցություն ունեն: Տեսեք, որ ներքին զորքերին մինչև վերջին մարդը հետ են բերել: Նիկոլ Փաշինյանի հենարանին բոլորդ ականատես եղաք»:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից