Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նարեկ Մալյանը գաղտնիք բացեց ոստիկանության այսօրվա գործողությունների մասին

 

Նիկոլ Փաշինյանը սարսափում է ցանկացած մարդուց, ով ունի սեփական կարծիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ով քիչ առաջ դուրս եկավ Ոստիկանության Մասիսի բաժնից:

Մալյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանության ներքին զորքերն են:

Ինչ վերաբերում է ոստիկանության կիրառած կոշտ ուժին, Մալյանը նշեց, որ գաղտնիքը կբացի. «Բոլորդ տեսաք, թե ինչպես վազելով գնացին ու բռնեցին Արթուր Դանիելյանին, Կոստյային: Ինչո՞ւ, այդ մարդիկ ի՞նչ էին արել:

Ուրեմն ես հիմա տեղեկացնեմ:

Արտաշատի բաժնում, որտեղ ես գտնվում էի, ինձանից ճշտեցին հետագա պլաններս, փորձեցին պարտադրել, որ ես որևէ պահանջ չունենամ իշխանությունների նկատմամբ: Բռնի ուժ չկիրառեցին, ուղղակի զրույցների մակարդակով: Երբ ասացի, որ սեփական ծրագրերս գիտեմ, թե երբ կանեմ, թող որևէ մեկ չասի ինչ անեմ, հասկացան, որ իմ բաժնից դուրս գալուց հետո դրսում հավաքվածներով միասին կշարունակենք երթը: Դրա համար նրանք որոշեցին միանգամից չեզոքացնել Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին ու Նարեկ Սամսոնյանին:

Սա թիրախավորված «քաղաքական վնասազերծում» էր, որպեսզի մեր միացումը չստացվի: Նրանք Արտաշատի բաժնի մոտից բերման ենթարկեցին Արթուր Դանիելյանին ու տարան Մասիսի բաժին, այնինչ կարող էին տանել հենց Արտաշատի բաժին:

Դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սարսափած է, սարսափեց մտքից, որ ես կարող է դուրս գամ բաժնից, Արթուրենք այնտեղ լինեն ու մենք միասին շարունակենք մեր երթևեկությունը: Սա էլ գաղտնիքը, որը դուք պետք է իմանաք»:

«Երկրորդ բերման ենթարկումն արդեն ոչ թե իրավաչափ կամ օրինաչափ չէր, այլ՝ տարօրինակ էր: Ո՞րն է օրինական պահանջը, որին ես չէի ենթարկվում: Ինձ հենց այդ հոդվածով են բերման ենթարկել: Ես չեմ ենթարկվել գոյություն չունեցող պահանջին:

Նիկոլ Փաշինյանը սարսափած է, չունի հանրային աջակցություն, իշխանության միակ հենարանը ոստիկանության զորքերն են, ինչը դուք տեսաք: Ընդ որում, նա անընդհատ ստիպում է իրավապահներին խախտել օրենքը՝ հանուն իր շքեղ կյանքի, պարգևավճարները լափելուն, հանուն իր աթոռի: Այդ մարդիկ նույնիսկ իմ աչքերին չեն կարողանում նայել»:

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից