Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոստիկանության բաժնից դուրս եկած Նարեկ Մալյանը խոսեց իր հետագա քայլերի մասին

 

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության Մասիսի բաժնից:

Լրագրողների հետ զրույցում նա, խոսելով իր հետագա անելիքների մասին, ասաց, որ Ազգային ժողով էր շտապում, որպեսզի այնտեղից ցույց տա՝ կան մարդիկ, ովքեր դեմ են արտակարգ դրությունը երկարացնելուն. «Ազգային ժողովի նիստն արդեն ավարտվել է: Նրանք, ինչպես միշտ, փորձեցին հանրությանը լռեցնելով, ևս մեկ ամսով երկարացնել հավաքների ազատության սահմանափակումը, որը որևէ օրենքի մեջ չի տեղավորվում, որպեսզի հերթական պիղծ օրակարգերն առանց հանրային դիմադրության անցկացնեն:

Ես հիմա կոչ եմ անում, ժողովուրդ ջան, եթե դուք համակերպվում եք նրա հետ, որ քանդում են եկեղեցին, եթե համակերպվում եք, որ տրանսվիստիտ պոռնիկները ձեզանից շատ իրավունքներ ունենա, ուրեմն հալալա է, արդար է, վայելեք ձեր իշխանությունը:

Ես չեմ պատրաստվում համակերպվել դրա հետ ու շարունակելու եմ իմ գործողությունները: Եթե համակերպվել եք այն ամենի հետ, ինչ կատարվում է, ուրեմն հալալ է: Դուք պետք է որոշեք, եթե «ՕՔ» է, որ վաղը գալու են ձեր երեխաներին պղծեն, ուրեմն ինչ ասեմ»:

Մալյանը հայտարարեց, որ այսօրվա իրադարձությունները սկզիբն էին, ազդարարումը, էլի ակցիաներ են լինելու. «Մենք մեր ուզածին հաանք, մենք ցույց տվեցինք այսօրվա քաղաքական ապիկար իշխանության իրական հենարանը»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից