Կորոնավիրուս Հասարակություն 

Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում

 

Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին․ համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։

Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ եւ այլն։

Այսօրվա ուժեղացված ստուգայցը բավականին բարվոք վիճակ է արձանագրել երկու քաղաքում էլ: Դիտարկված տնտեսավարողներին` առեւտրի կենտրոններ, կաթի արտադրամաս, դեղատուն, գեղեցկության սրահներ, ցուցաբերվել է խորհրդատվություն, տրվել է խախտումները վերացնելու ցուցում։

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ Սյունիքում տնտեսավարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այսօրվա մշտադիտարկումների արդյունքները ևս արձանագրում են, որ խախտումներն էական նվազման միտում ունեն։ Դրա մասին է վկայում նաեւ կասեցման ուղարկվող արձանագրությունների թիվը: Եթե մայիսի վերջին, հունիսի սկզբին կասեցման էր ներկայացվում Սյունիքի մարզում դիտարկված տնտեսավարողների 60-ից 70 տոկոսը, ապա այժմ` միայն մոտ 10 տոկոսը։

ԱԱՏՄ-ն շարունակում է ամենօրյա անակնկալ ստուգայցերը ողջ երկրում՝ հորդորելով խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը: Տեսչական մարմինը հիշեցնում է՝ դրանց չպահպանման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից