Գլխավոր Քաղաքականություն 

Սերգեյ Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության մասին

Հուլիսի 13-ին ՌԴ ԱԳ նախարրար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ կայքից:

Լավրովը կողմերին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը, ցուցաբերել զսպվածություն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները:

Նշվել է, որ Ռուսաստանը Երևանի ու Բաքվի հետ միջնորդական առաքելությունը կատարում է ինչպես ազգային կարողությունների սահմաններում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Մոսկվան նաև կարևորում է այն, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամ երկրները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրավիճակին գնահատականներ տալիս՝ խուսափելով հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հրահրել լրացուցիչ լարվածության աճ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից