Հասարակություն 

Աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի․ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է

 

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։

Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու  Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։

ԱԻ  և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ  ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝ զերծ մնալով վերը նշված հատվածներից։

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից