Հայաստան Քաղաքականություն 

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ․ Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ:

Պատահական չէր, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում խոսում էր գործընթացի ոչ արդյունավետ լինելուց՝ կասկածի տակ դնում տարբեր ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանի մասնակցության հարցը, մեղադրում միջնորդներին:

Դեռ այդ ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանի նախագահն անոնսում է առաջնագծում ակտիվանալու իրենց մտադրության մասին:

Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել: Համենայդեպս ընդհանուր թեմայում դրական դինամիկա դեռևս նկատելի չէ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից