Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ երկրների ԱԳ նախարարների հավաքի օրակարգը Թուրքիան է

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ֆրանսիայի առաջարկով տեղի է ունենալու Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների հավաքը։ Համավարակային վիճակի բարելավման պայմաններում անցկացվող առաջին ժողովի թեման Թուրքիան է, փոխանցում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես քննարկվելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և այդ երկրի կողմից արևելյան Միջերկրականում (Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում) ապօրինի կերպով կատարվող գազի ու նավթի որոնողական աշխատանքների, Լիբիական հակամատրությանը միջամտելու և փախստականների խնդրի ֆոնին Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ։

Եվրամիությունը համարում է, որ Միջերկրականի արևելքում Թուրքիայի հորատումներն անօրինական են, այդ երկրին մեղադրում է ՄԱԿ-ի կողմից սահմանված Լիբիային զենքի մատակարարման արգելքը խախտելով, կոնֆլիկտի կողմերից մեկին զինտեխնիկա մատակարարելու մեջ։

Սպասվում է, որ հավաքի ժամանակ Ֆրանսիան Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկ է ներկայացնելու։ Վերջին շրջանում Ֆրանսիան նաև կասկածի տակ է դնում Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը ՆԱՏՕ-ին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դեռևս 2 շաբաթ առաջ հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ 

Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է․ «Մեր պահանջով հուլիսի 13-ին ԵՄ նախարարները ժողով են գումարելու, որի օրակարգի միակ թեման Թուրքիայի հարցն է լինելու։ Այժմ Կիպրոսի ինքնիշխանության տակ գտնվող տարածքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։ Ժողովի ժամանակ կարող է օրակարգ բերվել նոր պատժամիջոցների հարցը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից