Առողջապահություն Կորոնավիրուս Քաղաքականություն 

Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությունը

Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտապանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը:

На изображении может находиться: 2 человека, люди стоят, баскетбольная площадка и на улице

Գերմանական բժշկական թիմի ջանքերին աջակցում է նաև Առողջապահության միջազգային կազմակերպությունը, Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Բժշկական թիմն ունի շտապօգնության բժիկներ, բուժքույրեր, արհեստական շնչառության մասնագետներ, ինտենսիվ թերապիայի անձնակազմ և ախտահանման միջոցների արտադրության մասնագետներ: Ի թիվս այլ պարագաների թիմն ունի 2000 հավաքածու պաշտպանիչ սարքավորում, անձնական պաշտպանիչ սարքավորումներ, թթվածնի խտանյութեր, ռենտգենյան սարք և դեղորայք: Վարակի դեմ պայքարում և առողջապահական համակարգի կարողությունների զարգացման ամրապդման ուղղությամբ՝ թիմը կաշխատի հայ գործընկերների հետ 2 շաբաթ:

На изображении может находиться: на улице

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ ԱՀ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն օդանավակայանում ողջունեցին և հաջողություն մաղթեցին բուժանձնակազմին՝ բժշկական խնամքի առավել կարիք ունեցող մարդկանց օգնելու դժվար ու անգնահատելի մարդասիրական առաքելության մեջ:

Բժիշկ-մասնագետների տեղափոխումը Հայաստան համակարգվում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ԵՄ-ն և իր անդամ պետությունները շարունակում են աջակցել Հայաստանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ համատեղ ջանքերով, քանի որ Մենք ուժեղ ենք միասին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից