Գլխավոր Քաղաքականություն 

Վաղը Երևանի փոխքաղաքապետը կհեռանա պաշտոնից

Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:

«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:

Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ` որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», - գրել է Հայկ Սարգսյանը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից