Հայաստան Քաղաքականություն 

Նախատեսվում է ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք մարզպետներին կդարձնեն զուտ քաղաքական «մահակ». «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «ՏԻՄ ոլորտը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության «աքիլլեսյան գարշապարը»։ Սրանով պայմանավորված՝ ներկայումս իշխանությունը ձեռնամուխ է եղել նոր մարտավարության և փորձում է կարգավորել այդ բացը։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են ՏԻՄ-երի հետ կապված դիմել նոր կարգավորման։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել և առաջիկայում գործընթաց է սկսվելու, որի արդյունքում նախատեսվում է այն համայնքներում, որտեղ չկան քաղաքական ուժեղ թիմ և հստակ աջակցություն տվյալ համայնքապետից (այսինքն՝ համայնքապետն ընդգծված «սև» է), համայնքապետի տեղակալներ նշանակել տալ «սվոյ» մարդկանց։

Թերթի տեղեկություններով, մարզպետները կառավարությանն արդեն իսկ ներկայացրել են «ռիսկային» համայնքների ցուցակը, և արդեն ընթանում են հստակեցման աշխատանքներ։

Ներկայումս իշխանությունը տեղերում մի յուրահատուկ «քասթինգ» է անցկացնում և փորձում հասկանալ տեղերում իրենց հնարավորությունները։

Իշխանությունները մտադիր են նմանօրինակ քայլով տեղերում թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը, ինչն էլ իր հերթին հող կնախապատրաստի ապագայում մարզերում ողջ իշխանությունը սեփական թիմակիցների ձեռքը վերցնելու համար և առաջիկա ՏԻՄ (գուցե՝ ոչ միայն ՏԻՄ) ընտրություններին լավ նախապատրաստվելու համար։

Զուգահեռ, մեր տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում է մարզպետարանների գործառույթների մասով. ըստ այդմ, նախատեսվում է ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք մարզպետներին կդարձնեն զուտ քաղաքական «մահակ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից