Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չի արդարացրել «Կյանքի խոսքի» սպասումները` «փայ մտնելու» հարցերում. «Իրատես»

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի մեծ ռևերանսը` ավետարանչական եկեղեցու նկատմամբ, Սահմանադրության դրույթի հերթական խախտմամբ` նույն կարգավիճակի ու հարթության մեջ դնելու հայ առաքելական եկեղեցին ու ավետարանչական եկեղեցին, պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ եկեղեցու հիմնական մասնաճյուղը` «Կյանքի խոսքը», հեղափոխության օրերին զինվորական կարգապահությամբ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։

Վերջինիս սպասումները, սակայն, Փաշինյանը չի արդարացրել` «փայ մտնելու» հարցերում. ավելին` կառավարությունում պաշտոն ստացած նրանց ներկայացուցիչ Գևորգ Աճեմյանը խիստ ցուցադրաբար հեռացվել էր աշխատանքից, ինչը վերջիններս շատ ծանր են տարել:

Ասում են` այդ օրերին անգամ նրանք կամուրջներ են փնտրել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ հանդիպում է եղել: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «փռվել է ասֆալտին», վերջինս փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին»` սպասվող ներքաղաքական զարգացումներում նրանց «ներուժը» կրկին օգտագործելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից