Հասարակություն 

Տաճարը վերածելով մզկիթի` ողջ աշխարհին ասացինք, որ մենք այլևս աշխարհիկ պետություն չենք. Թուրք գրող

analitik.am

 

Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։

Դատապարտելով տեղի ունեցածը՝ հայտնի գրողը մասնավորապես ասել է․ «Թուրքիայում ապրում են ինձ պես միլինավոր աշխարհիկ մարդիկ, ովքեր դեմ են այս ամենին, սակայն նրանց ձայնը լսելի չէ։ Տաճարը վերածելով մզկիթի՝ ամբողջ աշխարհին մենք փաստացի ասացինք, որ այլևս աշխարհիկ պետություն չենք»։

Փամուքը հավելել է, որ նման քայլով Թուրքիայի կառավարությունը մի շարք մարդկանց զրկեց հպարտությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր բյուզադական շրջանի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934թ. Թուրքիայի քեմալական իշխանությունների կողմից տաճարին շնորհված թանգարանի կարգավիճակը։

ermenihaber

 

Նույն շարքից