Քաղաքականություն 

ԱՄՆ պետդեպը կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

analitik.am

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:

Ամերիկյան կողմը Երևանի ու Բաքվին հորդորում է անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի ուղիղ գծերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա էսկալացիայից և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ՝ ԱՄՆ-ը նախկինի նման պատրաստ է օգնել կողմերին հասնելու ԼՂ հակամարտության ամուր ու խաղաղ կարգավորմանը. «Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին»:

ԱՄՆ-ը միանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ կորչ անելով կողմերին վերականգնել բանակցությունները հնարավորինս շուտ՝ կարևորելով դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ դրա հնարավորությունը կլինի:

Նույն շարքից