Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ

analitik.am

 

Հոնկոնգում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել։ Տեղի իշխանությունները կրկին սահմանափակումներ են ներդրել։ Այս մասին հուլիսի 13-ին, հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Կերի Լամը, փոխանցում է Daily Mail-ը:

«Մենք անհանգստացած ենք, որ վարակման այդքան շատ օջախներով աշխարհում կարող է լայնածավալ նոր բռնկումներ տեղի ունենալ»,-ասել է տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչ Չուանգ Շուկ-Կվանը։

Հոնկոնգում նոր սահմանափակումների պատճառով փակվել են մարզադահլիճները, գեղեցկության սրահները, բազմաթիվ խանութներ և սրճարաններ: Ռեստորանները պատրաստ են սպասարկել բացառապես առավոտյան ժամերին:

Բացի այդ, իշխանությունները վերականգնել են պարտադիր դիմակների և ձեռնոցների կրումը քաղաքային տրանսպորտում և հասարակական փակ տարածքներում: Դիմակ չկրելու դեպքում տուգանքը կկազմի մոտ 45 հազար ռուբլի։

 

Նույն շարքից