Հասարակություն 

ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել. Հրանտ Սարկիսով

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, մի քանի օր առաջ «փառահեղ» միտք էր գրել,  «թե բա հետ գնացեք ու տեսեք, թե այսօրվա իշխանությունները, ովքեր 2016 թվականին ընդդիմություն էին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպեսի գրառումներ ու համախմբության կոչեր էին անում»

Մարդիկ հետ են գնացել, ու պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել, իբրեւ թե փամփուշտ չի եղել, սպան էլ ասել է ձեռնամարտի բռնվեք։

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը բազմիցս հաստատել է այս տեսակ միֆերի սինությունը։ Լավ կլիներ, գոնե սեպտեմբերին՝ Հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո, այս տեսակ միֆերի ստեղծողները ներողություն խնդրեին մեզնից, զոհվածների ընտանիքներից։

Ի դեպ, պարոն Թունյան, եթե սա է համախմբվելու ձեր պատկերացումը, ապա ես չեմ կարող հետեւել ձեր խորհրդին, քանի որ ես չեմ կարող թիկունքից հարվածել ՀՀ ԶՈւ-երին»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից