Կորոնավիրուս Հասարակություն 

Կինը մեկ րոպեում 71 մարդու վարակել է կորոնավիրուսով

 

Կինը վերադարձել է արտասահմանից և վերելակում մեկ րոպե գտնվելով 71 մարդու վարակել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Star-ին:

Կորոնավիրուսի տարածման ոչ սովորական դեպքի մասին պատմել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները: Մարտի 19-ին կորոնավիրուսով վարակված կինն ԱՄՆ-ից ժամանել է Չինաստան: Նրա թեստի պատասխանը բացասական է եղել, հիվանդությունն ասիմպտոմ է ընթացել։ Այդուհանդերձ, կինը երկու շաբաթ ինքնամեկուսացել է և բացառել արտաքին աշխարհի հետ ցանկացած շփում:

Չնայած կանոնները խստորեն պահպանելուն՝ նա վարակել է հարևաններին: Դա տեղի է ունեցել վերելակի մեջ միայնակ գտնվելու ընթացքում: Փորձագետները շեշտել են, որ ասիմպտոմ պացիենտները մինչ օրս ավելի մեծ վտանգ են ներկայացնում մյուսների համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից