Հասարակություն 

Շուրջ 518 մլն դրամ՝ մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

analitik.am

 

Լոռու մարզպետարան-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մարզի 14 համայնքում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն:

Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում:

Նպատակը՝ առողջ ապրելակերպի, մարզական կյանքի ակտիվության խթանումն ու մասսայական-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է:

Առաջիկայում կմեկնարկեն մարզադաշտերի կառուցման աշխատանքները:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518 մլն դրամ է: Գումարի 10 տոկոսի չափով ներդրում կկատարեն համայնքները:

Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են հետևյալ համայնքները.

Օձուն, Դսեղ, Ջրաշեն, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լեռնապատ, Տաշիր, Շիրակամուտ, Մեծավան, Ախթալա, Շնող, Գուգարք, Ալավերդի:

Լոռու մարզպետարան

 

Նույն շարքից