Կորոնավիրուս Հասարակություն 

Էլեկտրական մետաղալարերի միջոցով փաբի այցելուներին ստիպել են պահպանել սոցիալական հեռավորություն

analitik.am

 

Մեծ Բրիտանայում «The Star Inn Pub»-ի սեփականատերերը հաստատությունում էլեկտրական մետաղալարերով պատնեշ են տեղադրել: Նման մեթոդներն անհրաժեշտ են, որպեսզի այցելուները պահպանեն սոցիալական հեռավորությունը, գրում է տեղի «Cornwall live»-ը:

Սեփականատերերի խոսքերով, դա անհրաժեշտ միջոցառում է, քանի որ նրանք հոգնել են այցելուներին խնդրելով, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք փորձել են գծանշաններ դնել, սակայն դա արդյունք չի տվել: Դրանից հետո հաստատության տնօրինությունը որոշել է ստիպել այցելուներին ավելի խիստ ձևով պահպանել սոցիալական հեռավորությունը:

«Նախկինում մարդիկ սոցիալական հեռավորություն չէին պահում, պարզապես անում էին իրենց ուզածը, իսկ այժմ նրանց պետք է ուղղորդել: Սա ընդհանուր անվտանգության համար է»,-ասել է մենեջերներից մեկը: Ըստ նրա, հոսանքը չի անցնում մետաղալարերին, սակայն երկու այցելու պատմել են, թե հոսանքահարվել են:

 

Նույն շարքից