Հասարակություն 

Հայաստանյան լրատվամիջոցների վրա DDoS հարձակումն իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից. Մարտիրոսյան

analitik.am

Գիշերվանից մինչեւ այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։ Artur Papyan եւ Ruben Muradyan հետ քննարկել ենք հարձակման յուրահատկությունները եւ եկել ենք եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ

DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով իրենց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա եւ ապահովում է հարձակում

Ինչու ենք եկել նման եզրակացության․

ա․ հարձակվող համակարգիչնեչի մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր

բ․ Ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին

գ․ Քանակը մասնակցող սարքերի կարող է նշանակել կամ այն, որ ադրբջանական հաքերները կամ հատուկ ծառայությունները վարակել են մեծ քանակի Ադրբեջանի քաղաքացիների կամ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը

դ․ Գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել ինչպես այն տեղադրել եւ աշխատացնել։ Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով - շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք։ Սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել

ե․ Ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով, պետական մակարդակով; Հնարավոր է պետծառայողներին կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ, դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

Նույն շարքից