Հասարակություն 

Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է. News.am

analitik.am

Հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գտնվող «Տավուշ Տեքստիլ» ընկերության ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատել է «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը, փոխանցում է News.am-ը:

Նա նշել է, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, մարդկանց տարհանել են։

«Մարդկային և գույքային որևէ կորուստ չունենք։ Մեր տղաները դրանց բերանը լավ փակել են։ Ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- ասել է ընկերության տնօրենը։

 

Նույն շարքից