Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի ուղերձը

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել.

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և  Ֆրանսիայի բարե­կամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցությամբ։

Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրա­վունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքա­կրթական արժեքները։

Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։

Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի մի­ջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակ­ներում։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնոր­դական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային  խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։

Սիրով սպասում եմ առաջիկայում հյուրընկալելու Ձեզ Հայաստանում պե­տա­կան այցով։

Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ, իսկ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և նոր նվաճումներ:

Ջերմորեն՝  Նիկոլ Փաշինյան»։

 

Նույն շարքից