Քաղաքականություն 

ՀԱՊԿ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծավալվող իրադարձությունների մասին

analitik.am

ՀԱՊԿ-ն իր լուրջ անհանգստությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման պատճառով և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է կազմակերպության մեկնաբանության մեջ, որը տրամադրվել է ՌԻԱ Նովոստիին:

«Դասավորվող իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում է այն մասին, որ խախտվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կրակը դադարեցնելու մասին»,-ասված է մեկնաբանության մեջ:

Կազմակերպությունը հատուկ նշում է, որ հարևան երկրներից մեկը՝ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ երկիր է:

ՀԱՊԿ-ը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում. «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»:

Կազմակերպությունում ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը, ԱԳ նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում ոչ մեկ անգամ կողմերին կոչ են արել հակամարտության կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և սադրիչ գործողություններից զերծ մնալով՝ նպատակ ունենալով թույլ չտալ լարվածության էսկալացիա:

 

Նույն շարքից