Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը ստիպեց աշխարհին հրաժարվել սուրճից

analitik.am

 

Կորոնավիրուսի պատճառով սուրճի համաշխարհային սպառումը 2011 թվականից ի վեր այս տարի առաջին անգամ կնվազի։ Այսպիսի կանխատեսում է արել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը, փոխանցում է Bloomberg-ը:

Սրճարանների և ռեստորանների փակումը, որտեղ սուրճի պահանջարկի ցուցանիշը կազմում է շուրջ 25 տոկոս, լուրջ հարված է հասցրել սուրճի սպառմանը: Այնուամենայնիվ, նույնիսկ սահմանափակումները վերացնելուց հետո, որոշ հաճախորդներ հրաժարվել են այցելել հաստատություններ: Պահանջի դանդաղ վերականգնումը կարող է բացասաբար անդրադառնալ 125 միլիոն մարդու ֆինանսական վիճակի վրա, ովքեր կախված են սուրճի բերքից:

Երկրի խոշորագույն սրճարանային ցանցերից մեկը՝ «Suplicy Cafes Especiais»-ը, ստիպված է եղել հետաձգել վճարումները գյուղացիներին արդեն առաքված ապրանքների համար: Միևնույն ժամանակ, սուրճի միջազգային կազմակերպությունը նախազգուշացրել է երեխաների շրջանում աշխատուժի օգտագործման անթույլատրելիության մասին՝ ֆերմերների շրջանում աճող աղքատության պայմաններում:

 

Նույն շարքից